«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած գործարարը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ կրկին ձերբակալվել է գործարար Վ. Օ.-ն, որը տարածք է վարձակալել առևտրի կենտրոնում։ Դատախազությունը հայտնել է, որ մեղադրյալը 2019 թվականին պայմանագիր է կնքել առևտրի կենտրոնի տնօրենի հետ, համաձայն որի՝ պարտավորվել է ապահովել տարածքի անվտանգ շահագործումը, հակահրդեհային կանոնների պահպանումը։
Ըստ հաղորդագրության՝ նա չի կատարել իր պարտավորությունները և իր վարձակալած պահեստում պահել է մեծ քանակությամբ այրվող նյութեր։ Արդյունքում առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, նշվում է հաղորդագրության մեջ։
Վ. Օ. – ն ձերբակալվել է 2022 թվականի օգոստոսին։ 2023 թվականի հունվարին դատարանը մերժել էր նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ հետաքննության միջնորդությունը։ Փետրվարի 23-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը ընդհանուր իրավասության դատարանի այս որոշման դեմ։
Ավելի վաղ դատարանը կալանավորել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային։ Բացի առևտրի կենտրոնի տնօրենից և պահեստի վարձակալից, գործով անցնում են ևս 2 հոգի։
2022 թվականի օգոստոսին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Արդյունքում զոհվեց 16 մարդ։