ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է ներկայացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վերաբերյալ։
Ըստ նախարարի՝ 2023 հունվարի 1-ից առ այսօր ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանգրվել է ապօրինի թմրաշրջանառության 324 դեպք, որից 122-ը՝ իրացման դեպք, 150-ը՝ պահելու դեպք։ Նշված դեպքերից մոտ 45 հատը սինթետիկ թմրանյութեր են։
Նախարարը նշել է, որ կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ։ Այդ պատճառով 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Նա թվարկել է ընթացիկ միջոցառումների պլանը՝
- Մշակվել է ռազմավարության ծրագիր թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունվետ դարձնելու համար.
- համագործակցություն է սկսվել միջազգային կառույցների հետ,
- ուսումնասիրվում են այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել,
- բացատրական աշխատանքներ են կատարվում անչափահասների և երիտասարդության շրջանում,
- նախատեսվում է նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որում կներգրավվեն վարժեցված հատուկ շներ,
- նաև ակնկալվում է հանրության աջակցությունը։
Ղազարյանն անդրադարձավ նաև համացանցի միջոցով թմրամիջոցների տարածմանը, որն, ըստ նրա, այսօր ամենաշատ տարվածվածն է։
«2022 թվականին ստեղծվել Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Բավականին արդյունվետ աշխատանքներ ծավալվեցին, ունեցանք բավականին լավ արդյունքներ։ 2023-ին հայտնաբերվեց 143 դեպք, որը բոլորը Telegram-ալիքներով։ Դրա հետ կապված մենք նախատեսում ենք նաև ավելի ընդլայնել այդ բաժինը և սարքել վարչություն»,-հայտարարեց Ղազարյանը։