ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է, որ մարտի 23-ից բարձրանա ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը։
Տեսչական մարմնից հայտնում են, որ նախկինում նախկինում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանքն, այսինքն՝ 200 հազար ՀՀ դրամը կավելանա և մարտի 23-ից ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն որքան շատ է թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան մեծ է լինելու տուգանքի չափը:
Տեսչական մարմինը բեռափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։