Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնում նշանակել է իշխող կուսակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանին:
Նախագահի հրամանագրի համաձայն՝ Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել է 6 տարի ժամկետով։ Որպես որոշման հիմք նշված է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկը։
Արթուր Դավթյանը 2019 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսը եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր։ Նա պատգամավորական մանդատից հրաժարվել է 2022 թվականի հունիսին, որից հետո նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր։