Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈւԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և երեք ծառայողների կյանքից զրկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը վարույթ է ընդւոնվել:
Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ՝ միջազգային ահաբեկչության հոդվածով:
ԱՀ ՔԿ-ում գործի շրջանակներում ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու փաստի, ինչպես նաև ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: