ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ, «Ապսիդա» և «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների աշխատանքները դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Խոսքը ՀՀ Երևան քաղաքի Մ․ Խորենացու 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ»-ի, Վարդանանց փողոցի 22 շենքի դիմաց՝ շուկայի տարածքում գտնվող «Ապսիդա» և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արտադրական հանգույց 5 հասցեում գտնվող «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊ ընկերությունների մասին է։
Ըստ հաղորդագրության՝ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ համաձայն որոնց՝ նշված օբյեկտներում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։