Նախօրեին պարեկներն իրականացրել են «Շնաձուկն էլ չի կարող քո «۫յաշիկ»-ը փրկել» օպերացիան: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes G63 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:
Մի քանի ժամ անց պարեկները «յաշիկ»-ը հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանում և տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել էր շնաձկան տիպ: