Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Նրան կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ, հայտնում է դատական իշխանությունների Տելեգրամ ալիքը։
Փետրվարի 9-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Սարգսյանը քրեական գործով մեղադրյալ է դարձել։ Գործի նյութերի համաձայն՝ 2016-2018 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը Երևանի Գ. Հասրաթյան 25/6 հասցեում գտնվող բազմահարկ շենքում բնակարաններ բաժանելիս կատարել էր իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ։
Փետրվարի 16-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 2019 թվականի սեպտեմբերին Սարգսյանը հայտնել էր, որ գտնվում է ԱՄՆ-ում։ Պաշտպանության նախկին նախարարն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «քաղաքական հետապնդում»։