Մեղրիի անցակետում մաքսային ծառայողները բացահայտել են մեթադոնի ապօրինի տեղափոխման դեպք, հայտնում է ՊԵԿ-ը։
Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Զննությամբ նրանք հայտնաբերել են մեթադոնով ներծծված երեք սրբիչ։
Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրանի քաղաքացին ձերբակալվել է։