Երևանում բերման է ենթարկվել Ռուսաստանում դասալքության համար հետախուզվողը։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։
Որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը:
Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: