Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայքնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է ներկայացվել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը», – նշեց Աբրահամյանը։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը։ Նշված հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ քննիչները տեղեկություններ են ստացել Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին, որին մասնակցել է մի քաղաքացի, ով անձրևանոց է նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Նույն օրը կինը բերման էր ենթարկվել։