Դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ըստ փաստաբանի տեղեկության՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, երբ ընթանում էր դրոշների շքերթը, նա մոտեցել և վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն։
Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել Նիկոլյանին։ Այնուհետև, դահլիճ է բերվել Ադրբեջանի նոր դրոշ։