ՀՀ-ում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ ԱԱԾ-ում հարցուցվել են քրեական գործեր ու ընտրվել խափանման միջոցը։
Ապրիլի 11-ին Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է ազատազրկմամբ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 14-ին Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: