Միջազգային դատարանը կասեցրել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործի քննությունը, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով ՀՀ անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ՀՀ Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ։
Նշվում է, որ փաստարկված կերպով հիմնավորել է Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը, հայտնում են Ներկայացուցչի գրասենյակից։