Խաչատուրովի կալանավորմամբ մեր բանակը զրկվում է պրոֆեսիոնալիզմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ Գրիգորի Խաչատուրովը միայն իր անձով չէ, որ հետաքրքիր է այս իշխանությանը և որ չպետք է մոռանալ նաև հոր՝ Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդման մասին:
«Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի ձայնագրությունը ևս պետք չէ մոռանալ: Այնտեղ ասում է, որ պետք է մեծ գրավ կիրառել, բայց Խաչատուրովն այդքան փող չունի, խայտառակ կլինենք: Այսինքն՝ իրենք ակնհայտ ունեն այդ տեղեկատվությունը: Իրենք ասելով նկատի ունեմ Հակակոռուպցիոն կոմիտեին, Աննա Վարդապետյանին: Այդ գաղտի հեռախոսազրույցից կարելի է ենթադրել, որ սրանք գիտեն, որ այս մարդիկ կոռումպացված չեն, բայց դրա հետ մեկտեղ նրանց նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում»,- նշեց Փոստանջյանը:
Նա նաև հիշեցրեց, որ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ 2016թ․ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ կեղծ լուրեր էին տարածում և դրանց շարունակությունն այսօր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ այս դատական գործընթացն է: Փոստանջյանը նաև անդրադարձավ դատավորին՝ նշելով որ հետագայում պատասխանատվություն է կրելու այսօր պատվեր կատարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: