Հենց հիմա դատարանի դահլիճում հանցագործություն է տեղի ունենում: Գրիգորի Խաչատուրովն ապօրինաբար պահվում է կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալի պաշտպան Միհրան Պողոսյանը: Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավոր Արամ Գրիգորյանը նրան պահում է անազատության մեջ:
Փաստաբանը հայտնեց, որ դատարանը նրան հեռացրել է վարույթից/ «Հենց հիմա այս դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Մեր կողմից փորձ կատարվեց՝ կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»:
Պողոսյանի խոսքով՝ Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ: Հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում:
«Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ: Այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրին առանց պատճառաբանելու»,- նշեց Պողոսյանը:
Ըստ փաստաբանի՝ այդ իրավիճակն աննադեպ է և պաշտպանական կողմը որոշում է կայացրել դատավոր Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:
Հիշենցնենք, որ Խաչատուրովը կալանավորվել էր 2 ամիս ժամնկետով: