Հակակոռուպցիոն դատարանը իր որոշմամբ երեք ամսով երկարաձգել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը:Պաշտպան Հակոբ Ենոքյանը ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը սպասելի էր նշեց, որ պաշտպանական կողմն ամենայն հավանականությամբ բողոքարկելու է դատարանի որոշումը. «Նման որոշման սպասում էինք, անակնկալ չէր: Այս պահին հրապարակված է միայն որոշման եզրափակիչ մասը: Հիմքերի և դրանց օրինականության մասին կխոսենք, երբ ստանանաք որոշումը՝ հավանական է, որ կբողոքարկենք»,-նշեց Ենոքյանը: Նրա խոսքով դատարանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կետեր: Պաշտպանի խոսքով՝ կալանքի միջնորդությունը քննվել է պաշտպանների բացակայությամբ, որն քրեադատավարական կոպիտ խախտում է: Ենոքյանն ավելացրեց, որ կալանավորման որոշում կայացնելիս դատարանը դատավարության մասնակիցներին ձայնի իրավունք չի տվել և հեռացել է խորհրդակցական սենյակ: Նա հավելեց, որ հաշվի առնելով իր մատնանշմամբ քրեադատավարական իրավունքի կապտագույն խախտումնրը, պաշտպանական կողմը դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մեժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը չի լսել կողմերին և դատական նիստով չի քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Պաշտպանները բարձրաձայնում էին 16:45-ից Գրիգորի Խաչատուրովին անօրինական կալանքի տակ պահվելու մասին և նշում էին, որ դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Դատարանի բակում նիստը սկսելուն զուգահեռ Խաչատուրովի աջակիցներն ու ընկերներն են, որոնք երկար ժամանակ բղավում էին՝ «դատավոր դավաճան»: