Ոստիկանությունը «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքներով քաղաքացի է տեղափողխվել հիվանդանոց: Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Այս պահին օպերատիվ քննչական խմբերն աշխատում են դեպքի վայրում»,- ասաց Գաբրիելյանը:
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։
Նրա խոսքով՝ հիվանդանոց տեղափոխվածը Կ. Առաքելյանն է: Ըստ ԶԼՄ-ների՝ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է: