Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է վարչապետի որդուն առևանգելու մեջ կասկածվող զոհված զինվորականի մորը բերման ենթարկելու դեմ Արշակունյաց պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ մեկ անձի բերման ենթարկելու մասին։
Իրավապահների խոսքով՝ քաղաքացին «ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, հայհոյանքներ է հնչեցրել»։ Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, նա որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ։
Պարեկապահակային ծառայության աշխատակիցները նրան բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 մմ ծալովի դանակ։ Նշվում է, որ դեպքի առնչությամբ նշանակվել է փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները փակել էին Երևանի Շենգավիթի դատարանի շենքի մոտ գտնվող փողոցը, որտեղ քննարկվում էր Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը։ Հակոբյանը մայիսի 17-ին բերման էր ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու կասկածանքով։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Մահացած զինծառայողի մայրը մայիսի 18-ին հացադուլ էր հայտարարել. Էրեբունի բժշկական կենտրոնից, ուր գիշերը հոսպիտալացվել էր իր ինքնազգացողության վատթարացման պատճառով, տեղափոխվել էր քննչական մեկուսարան։ Մայիսի 19-ի գիշերն առերեսում էր տեղի ունեցել Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև։
Աղբահանության վարձը Երևանում կհաշվարկվի բնակարանի մակերեսով
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն բնակարանների մակերեսով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։...