Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Այդ մասին լրագրոների հետ զրույցում, դատական նիստից հետո հայտնեց է նրա փաստաբանը։
Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին որդուն՝ Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով, Աշոտ Փաշինյանի բողոքի հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ, նրան մեղադրանք է առաջադրվել։
Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանն հացադուլ է հատարարել և հրաժարվում է այն դադարեցնել:
Դատարանի բակում են զոհված զինծառայողների ծնողները, հանրային գարծիչներ և նրանց առաջկիցները, իրավիճակը լարված է: