Հունիսի 4-ին «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը դադարեցրել է միջադեպին մասնակից ոստիկանի լիզորությունները, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
«Ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն հայտնել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
«Վերոնշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)»,- նշել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ։