Հայաստանում բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի Է.Բ.-ն. Ավստրալիա 1,5 կգ մետամֆետամին ուղարկելու փորձի համար, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» օդանավակայանի բեռների տերմինալում մետամֆետամին է հայտնաբերվել՝ երկու գրքի շապիկներում:
Գործի նյութերը՝ հայտնաբերված թմրամիջոցների հետ միասին, փոխանցվել են Քննչական կոմիտե։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության իրականացում):