Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։
Հիշեցնենք, որ 2022 տարվա սեպտեմբերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած պաշտոնեական անփութության հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել էր: