ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել, Armenia Today-ին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Այլ մանրամասներ փաստաբանին դեռ հայտնի չեն, նա դեռ չի տեսակցել Աշոտյանին:
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ «Բավականին անսպասելի հոդվածներով է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ նրան արգելել էին Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։