ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով, հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Նա Նիկոլյան ռեժիմի քաղբանտարկյալ է»,- ասված է Աթանեսյանի հայտարարության մեջ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել հունիսի 15-ին, Armenia Today-ին ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ «Բավականին անսպասելի հոդվածներով է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ նրան արգելել էին Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։