Մի խումբ փաստաբաններ բողոքի ակցիա իրականացրեցին Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ժապավենով փաթաթված հեռուստացույց նվիրեցին, որպեսզի նա, իրենց խոսքով, դիտի ու ծանոթանա փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին:
Փաստաբանների խոսքով՝ Աննա Վարդապետյանը ասել էր, թե տեղյակ չէ ոստիկանությունում փաստաբանների ծեծելու դեպքի մասին:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ հեռուստացույցը բացի «Հ1»-ից այլ ալիքներ էլ է ցույց տալիս, որոնք Վարդապետյանը կարող է դիտել։ Նա պարզաբանեց, որ փաստաբաններին ոստիկանությունում ծեծելու առաջին դեպքից հետո Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ասել էր, որ տեղյակ չէ միջադեպի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։