Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ԲԴԽ-ում լրագրողների մուտքը խոչընդոտելը շատ վատ նախադեպ է որակել։
Հուլիսի 3-ին լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավորներ Սամվել Թադևոսյանին, Աստղիկ Խարատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին ու Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հրապարակմանը։ Թեև նիստը դռնբաց էր, բայց կարգադրիչները փակել էին դահլիճի մուտքը՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։
«Լրագրողների նկատմամբ սահմանափակում կարող է մտցվել միայն երկու դեպքում․ երբ խոսքն անվտանգության մասին է, և երբ դահլիճում տեղը բավարար չէ։ Այս պարագայում, եթե անգամ դահլիճը լեփ-լեցուն է եղել, ԲԴԽ-ն առնվանզ պետք է հաշվի առներ, որ այս նիստն անպայման մեծ հետաքրքրություն կառաջացնի ԶԼՄ-ների համար։ Կարծում եմ՝ նախևառաջ կարող էին տեղ հատկացնել ԶԼՄ-ներին, հետո նոր բոլոր ցանկացողներին»,-«Արդարադատությունը փակ դռների հետևում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ ԲԴԽ-ն պետք է հասկանար՝ ԶԼՄ-ներին տեղ հատկացնելով՝ շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ կտեղեկանային այդ հրարապարակման մասին, քան այն մասսան, որը մտել էր դահլիճ։ Մելիքյանը ԲԴԽ-ի քայլն «առնվազն վատ հաշվարկված, վատ կազմակերպված» է որակել։
«Այս նախադեպը աշխատելաոճի վերանայման համար պետք է լուրջ մտորումների հիմք հանդիանա»,- հավելել է ԽԱՊԿ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։