Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խոշտանգման հոդվածով քրեական հետապնդում սկսելու մասին։
ԱԱԾ փոխանցմամբ՝ վարչության քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում տեղեկություն է ստացվել, որ ոստիկանները խոշտանգումների են ենթարկել Երևանի բնակիչ Գ.Բ.-ին։ Ս.Օ.-ի և Գ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել լիազորությունների կասեցումը։
Նշվում է, որ դեպքի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու և միջադեպին մասնակից մյուս աշխատակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, ՀՀ փաստաբանները եռօրյա գործադուլ էին հայտարարել փաստաբանների նկատմամբ ոստիկանության բռնությունների պատճառով՝ պահանջելով նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։