ՀՅԴ անդամ Ասլան Ասլանյանին արգելել են մուտք գործել Հայաստան, իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով՝ որդու, նաև մի քանի այլ սկաուտների հետ, որ մասնակցի ՀՄԸՄ համահայկական բանակումին»,-մասնավորապես գրել է Մանուկյանը՝ հայտնելով, որ Ասլան Ասլանյանին սահմանապահներն արգելել են մուտք գործել Հայաստան։
2022-ի հուլիսին անցանկալի անձ լինելու պատճառաբանությամբ ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին ևս արգելել էին մուտք գործել Հայաստան: 2022-ի հոկտեմբերին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ ևս արգելվել էր: 2023-ի հունվարին Հայաստանի համար անցանկալի անձ էր համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։