Ադրբեջանցին զիվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում են Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Դիմումը ներկայացվել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Երկեկ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին՝ նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) և 107-րդ (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամաբ Ադրբեջանի առաջ քաշած մեղադրանքները կեղծ են։
ՀՀ ԱԳՆ խոսնակը Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։