«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանը ազատ է արձակել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ ԱԱԾ-ն կալանավորել էր Արա Բադոյանին և մեղադրանք էր առաջադրվել ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ հավաքելու և զանգվածային անկարգություններ կատարելու, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարվաածներ հասցնելու համար:
«Բադոյանը չէր ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել էր, որ այնտեղ գտնվել է, բայց չի հարվածել Արարատ Միրզոյանին: Եվ, ահա, այս գործը ուղարկվել էր դատարան. դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ԱԳ նախարարին ծեծած անձին»,- ասված է թերթում: