Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Armenia Today-ին հայտնել է, որ չի կարող մանրամասներ ասել գործի վերաբերյալ: «Սա միջանկյալ միջոց է արագ որոշման համար է, սակայն ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դատարանը պետք է որոշի»,- ասել է նա՝ հավելելով, որ գործի քննությունը դատարանում շարունակվի: