Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ ՔԿ-մ։
«Օգոստոսի 7-ին` ժամը 01:00-ին գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամաբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Հովսեփյանը, ով հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի վայրերի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, 9X19մմ տրամաչափի կրակված պարկուճ, փափմուշտի գնդակի բեկոր, տան արտաքին պատի մեջից` 1 գնդակ, կրակված հետքեր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև՝ հրազենային վնասվածք և արնանման նյութի հետքեր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրա, որով Արսեն Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է նամակագրության գաղտնիությունը խախտելու մասին Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունը...