Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է և տեղի կունենա ժամը 18:30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով՝ Աշոտյանը լուրջ հակասություններ է գտել հարցաքննությունների տեսաձայնագրությունների բանավոր և գրավոր ձայնագրություններում, ուստի խնդրել է ավելի շատ ժամանակ տրամադրել նյութին ամբողջությամբ ծանոթանալու համար։
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր նախկին իշխող կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։
Նշենք, որ դեռ 2022 թվականի նոյեմբերին Աշոտյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով, որում նախկինում մեղադրանք էր առաջադրվել նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։