«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից կատարված չարաշահումների առթիվ քննվող վարույթի շրջանակներում հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ շուրջ 415 մլն. ՀՀ դրամի չափով ամբողջ վնասը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես, հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է մուտքագրել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 415.336.470 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հիշյալ ընկերության ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
ՔԿ-ում հայտնել են, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նշենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։
2018-ին հարուցվել էր քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։