Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու դեպքով` վերջինիս և 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հիմնավորվել է, որ Երվանդ Զախարյանը, 2003-2009թթ. ընթացքում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը»,- ասված է հաղորդագրությունում։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Զախարյանի՝ 2007թ. ապրիլի 3-ի որոշմամբ, դադարեցվել է Արաբկիրի թաղապետարանի հողօգտագործման իրավունքը Երևան քաղաքի Փափազյան փողոցի վերջնամասում, «Արաբկիր» զբոսայգու զբաղեցրած 2.97 հա մակերեսով հողամասից 0.15 հա մակերեսով հողամասի նկատմամբ և համապատասխան փոփոխություն կատարվել Երևանի քաղաքապետի՝ 2003թ. հունիսի 12-ի որոշման մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետին, Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ի սանիկ Ա.Ե.-ին մեղադրանքներ են ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար, հայտնում են գերատեսչությունից։
Դատարանն անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով քրհետապնդում չհարուցելու որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական է համարել հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան...