Կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանին, ինչպես նաև կուսակցության անդամներ Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին, իր Facebook-յան էջում հայտնել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
Նա նշել է, որ նրանք փորձել են վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում շուրջօրյա հանդիպում-քննարկումներ անցկացնեն։ Միքայել Նահապետյանը նշել է, որ այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։
Ավելի ուշ Միքայել Նահապետյանը հայտնել է, որ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանն ու Հայկ Սահակյանն գիշերն ազատ են արձակվել։ Նա նաև նշել է, որ պատրաստվում են այսօր՝ ժամը 20։00-ին, նույն նպատակով հավաքվելու են Մաշտոցի պուրակում։