«Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենին և տուրիզմի մենեջերը 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն ու նույն ՍՊԸ-ի տուրիզմի մենեջերը, նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահությունից, չարաշահելով այդ վստահությունը, տուրիստական գործակալություն դիմած 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու, այդ նպատակով ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, շարունակաբար, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար»,-հայտնում են ՔԿ-ից։
Տնօրենին և տուրիզմի մենեջերին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: