Բացահայտվել և կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք, հայտնել է ԱԱԾ-ն։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն Իրանի՝ ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Ս.թ. օգոստոսի 20-ին վերցրել են թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից։
Հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 3-րդ մասով (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է: