Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը, նոր խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, հայտնել են վերջինիս փաստաբանները։
«Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- ասված է փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հայտարարության մեջ։
Հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ձերբակալության մասին։ Հուլիսի 30-ին դատարանը վերջիններիս կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 11-ին Քրեական վարույթով հսկող դատախազը մերժել էր Սերգես Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia...