«Հայաքվե» նածաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ի աջակցություն Արցախի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսել է նախաձեռնության առաջիկա ծրագրերի մասին։
Նա հայտարարել է, որ մոտ մեկ ամսից Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովին։
Չալաբյանը կոչ արեց այդ օրը լինել ԱԺ-ի դիմաց՝ տեր կանգնելու ստորագրություններին։
«Այսօր մեզ ասում են՝ մեկ է՝ ՔՊ-ն դեմ է քվերակելու, բայց որ ՔՊ-ն ձեզ տեսնի, ոնց է դեմ քվեարկելու»,-շեշտեց Չալաբյանն՝ իր խոսքն ուղղելով Ազատության հրապարակում հավաքվածներին։
Նա շեշտեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի իշխող ուժը հասկանա, որ օրինագծին կողմ քվերակելն իրենց վերջին շանսն է։
«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, հավաքել է 54 800 ստորագրություն։ Օգոստոսի 31-ին նախաձեռնությունը ստորագրությունները հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։