ՀՀ ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել, տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ և Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով նրանցից պահանջել և ստացել են յուրաքանյուրից 5200-ական ԱՄՆ դոլար գումար:
Նշվում է, որ հանցավոր խմբի կողմից կեղծ փաստաթղթեր են ներկայացվել իրավասու մարմիններ՝ կազմակերպելով մի շարք անձանց անօրինական միգրացիան։
‹‹Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը››,-հայտնում են ԱԱԾ-ից։
Մանրամասն՝ տեսանյութում։