Ադրբեջանական կողմն Արդարադատության միջազգային դատարան կներկայացնի իր դիրքորոշումը, որում կարտացոլվեն Հայաստանի պահանջների հետևողական պատասխանները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան միջազգային դատարանում Հայաստանի պահանջների մասին հայցին:
«Հայաստանը միայն այս տարվա ընթացքում 3-րդ անգամ է դիմում ՄԱԿ-ի դատարան: Հարկ է նշել, որ հունվարին Հայաստանի կողմից ներկայացված 3 միջնորդություններից 2-ը մերժվել են, 1-ը բավարարվել է սահմանափակ տեսքով, իսկ մայիսին ներկայացված միջնորդությունները հուլիսին միաձայն մերժվել են դատավորների կողմից»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Հայաստանի կողմից առաջադրված հերթական մեղադրանքները «միանգամայն անհիմն են և անհեթեթ»: Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԼՂ իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։