Արցախի նախկին ՊՆ նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա Քրեական գործ է հարուցվել, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Հանրային հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների և 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվվել է քրեական վարույթ»,- հայտնեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ քրեական վարույթ է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութությունը, կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև տասը տարի ժամկետով) և 545-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինև տասնհինգ տարի ժամկետով)։