Մենք ունենք փաստեր, որ Արցախում ադրբեջանցիների կողմից տեղի են ունեցել խոշտանգումներ, վայրագություններ, այդ մասին լրացուցիչ զեկույց ենք պատրաստում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Եղել են դեպքեր, երբ մեկն իր ազգականի նկատմամբ է դաժան վերաբերմունք տեսել, մեկն իր ընտանիքի անդամին դաժան վերաբերմունքի արժանացած ու սպանված է գտել»,-ասել է նախկին ՄԻՊ-ը։
Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ խոշտանգման դեպքերի հստակ թիվ չի կարող հրապարակել, քանի որ արձանագրումները վերջանական փուլում են։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասներ՝ տեսանյութում։