Թե՛ «մարտի 1»-ի, թե՛ «հոկտեմբերի 27»-ի հիմնական դերակատարներին բոլորս գիտենք, մնում է իրավական ձևակերպում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շատ ժամանակ է անցել 1999թ. այս կողմ, ժամանակային բարդություններ կան, բայց ներքուստ մենք գիտենք դրդիչներին և հիմնական դերակատարներին, ես ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայնել, որովհետև որպես մեղադրանք կհնչի: Թեծ «մարտի 1»-ի, թե՛ «հոկտեմբերի 27»-ի պարագայում հիմնական դերակատարներին բոլորս գիտենք, մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին հարցին, որ եթե մանդատ ստանան՝ կբացահայտեն այդ դեպքերը:
Հոկտեմբերի 27-ի քաղած դասերի մասին խոսելով՝ խորհրդարանի ղեկավարն ասել է, որ աշխարհում մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չկա, կան շահեր, որ ներքին խժդժությունները կարող են բերել շատ կտրուկ հետևանքների, որի հետևանքով կարող է պետությունը գլխատվել և նույնիսկ պետականության կորուստ լինի:
Մանրամասները՝ տեսանյութում