Վստահեցնում եմ, որ մեր դատական համակարգն անկախ է, դատավորների նկատմամբ գործադիրը որևէ ներգործություն չունի, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանին կալանավորելու դատարանի որոշման մասին հարցին:
Նախարարն ընդգծել է, որ դատարանները կալանավորում են նաև գործող նախարարների, փոխնախարարների, փոխքաղաքապետերի։ «Այսինքն՝ դատարանը գործում է օբյեկտիվ: Արդար չէ դատարանին մեղադրել իշխանական կամ ոչ իշխանական որոշումներ կայացնելու մեջ»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։