2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի դատարանի կողմից ապօրինի ազատազրկմամ դատապարտված քաղաքացու ընտանիքը ստացել է 3 տարվա չվճարված դրամական օգնությունը, հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
«Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում»,- նշվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։
Արդյունքում, ըստ ՄԻՊ-ի, ընտանիքն ստացել է իր հասանելիք սոցիալական աջակցությունը։