Դատարանը 3 ամսով երկարացրեց քաղաքական ակտիվիստ Նարեկ Մալյանի խափանման միջոցը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին: Որոշումը, բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը, կայացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Նշենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որը պատժվում է մինչև 4 տարի ազատազրկմամբ) նախատեսված արարք կատարելու համար: