Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է Shamshyan.com-ը։
«Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել են Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ: Պարզվել է նաև, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին»,- գրում է լրատվամիջոցը:
Նշվում է, որ ոստիկանության բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ին, 53-ամյա Պարույր Գ.-ին, 39-ամյա Արթուր Գ.-ին, 37-ամյա Հայկ Խ.-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ին, 34-ամյա Արտյոմ Մ.-ին, 54-ամյա Գևորգ Հ.-ին, 47-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գողեր են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ:
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ արդյոք հիվանդանոցներ դիմող անձինք եղել են:
Աջափնյակում KamAZ-ի և ՎԱԶ 2106-ի բախման հետևանքով կան զոհ և 2 վիրավոր
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են KamAZ և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, վթարի...